24.11.2024
ՊՆ-ն հայտնում է Նարեկ Պողոսյանի սրտի զարկի վերականգնման մասին, որը հարամրվում էր զոհված
prev Նախորդ նորություն

«Վայլդբերրիզ»-ը լրացուցիչ 3,59 մլրդ դրամ հարկ մուծել ՀՀ պետական բյուջե. ՊԵԿ

«Վայլդբերրիզ» ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված եւ պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։


Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, եւ շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների եւ բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը:


«Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման եւ դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում եւ այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:


Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել եւ պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3,59 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 175 մլն դրամ` տույժեր եւ տուգանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։