11.09.2026
Փոխվարչապետն ԱՄՀ տնօրենի հետ քննարկել է հարկաբյուջետային կայունության հարցեր
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հայտնում է Նարեկ Պողոսյանի սրտի զարկի վերականգնման մասին, որը հարամրվում էր զոհված

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


Պն-ից հայտնում են, որ զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:


"Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը", - ասված է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղը ՊՆ-ն հրապարակել էր Սոթքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները, որտեղ նշված էր նաև Նարեկ Կարենի Պողոսյանը: Այսպիսիով հայկական կողմի զոհերը երեքն են:

«Վայլդբերրիզ»-ը լրացուցիչ 3,59 մլրդ դրամ հարկ մուծել ՀՀ պետական բյուջե. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ