6.05.2025
Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սոթքի և Նորաբակի ուղղությամբ հերթական սադրանքին։


«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և ականանետեր, Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել ՝ 2-ը: Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են», - X-ի ( նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Փաշինյանը։


Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարել Սոթքի, ավելի ուշ նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը հայտարարել է 3 զոհի և 2 վիրավորի մասին։

Պապիկյանն Իրանի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան