8.06.2025
ՀՀ-ն շահագրգիռ է տարբեր ոլորտներում Ֆրանսիայի հետ փոխգործակցության ընդլայնմամբ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

«Հայաստան» խմբակցությունը աջակցելու է «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։ Այդ մասին հայտնում են դաշինքի մամուլի ծառայությունից:


Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։


Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։


Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։


Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները։

ՀՀ-ում 2023 թ. առաջին կիսամյակում բացվել են իրանական կապիտալով շուրջ 300 ընկերություններ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին