8.06.2025
Երևանում քննարկվել է Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջեւ ծագող խնդիրները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն շահագրգիռ է տարբեր ոլորտներում Ֆրանսիայի հետ փոխգործակցության ընդլայնմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։


Վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջեւ առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:


Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարեւորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:


Մտքեր են փոխանակվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


 

«Հայաստան» խմբակցությունը աջակցելու է «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին