23.11.2024
«Հայաստան» խմբակցությունը աջակցելու է «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ընտրություններին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 2023 թ. առաջին կիսամյակում բացվել են իրանական կապիտալով շուրջ 300 ընկերություններ

Հայաստանում 2023 թվականի առաջին կիսամյակում բացվել են շուրջ 300 ընկերություններ և ձեռնարկություններ իրանական կապիտալով։ Այս մասին Երևանում Իրանի ազատ տնտեսական գոտիներ ցուցահանդեսի շրջանակում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


Նա հավելել է, որ Իրանը Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալով։ Նախարարի կանխատեսումներով՝ այս տարի երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի 800 մլն դոլարի։


Քերոբյանը լրագրողներին նաև ասել է, որ Հայաստանը մշակում է ծրագիր, որը կներկայացնի Հնդկաստանի, Իրանի և Վրաստանի գործընկերներին։ Դրա նպատակն է կապել Հնդկաստանը ԵՄ երկրների հետ՝ ստեղծելով նոր Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցք, որը թույլ կտա ապրանքաշրջանառության մի մասը տեղափոխել այս երթուղի։


Երևանը քննարկում է լոգիստիկ կապերի, մաքսային և առևտրային ռեժիմների համաժամացման հարցերը, ինչը կարագացնի ապրանքների մատակարարումը։