23.11.2024
Ադրբեջանական կողմին ենք փոխանցել  խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել էն վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:


Մասնավորապես՝ վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:


Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կանոնակարգել զինապարտների, զորակոչի ենթակա անձանց փորձաքննության գործընթացի շրջանակներում կիրառվող փաստաթղթերի, մասնավորապես՝ առողջության անձնագրերի, բժշկական քարտերից քաղվածքների (այդ թվում` էլեկտրոնային) տրամադրումը:


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 7 3-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները: