4.06.2025
Ադրբեջանը զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, ետ են գցում, հապաղում մտցնում, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Բայց հավաստիացրեց՝ բանակցությունները չեն դադարել, շարունակվում են։ 


Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։


Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։

ԼՂ-ում իրավիճակով պայմանավորված՝ Գերմանիան Կարմիր խաչին 2 մլն եվրո կհատկացնի
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով