18.04.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա
prev Նախորդ նորություն

ԼՂ-ում իրավիճակով պայմանավորված՝ Գերմանիան Կարմիր խաչին 2 մլն եվրո կհատկացնի

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի։ Այդ մասին ասված է Հայաստանում Գերմանիայի դեսպանության X-ի (նախկինում՝ «Թվիթեր») էջում տեղադրված հայտարարությունում։


«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է, այդ պատճառով Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում մարդասիրական առաքելության համար: Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա»,- ասված է հայտարարությունում։




2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։


Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հայաստանում կտրուկ աճել են անշարժ գույքի նվիրատվության գործարքները. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար