10.10.2024
Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանին. Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը, և որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է:


«Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին ՊՆ 3 զինծառայողներ: Այդ սադրանքին նախորդել և հաջորդել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու կեղծ լուրերի մասին տարածում Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:


 

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները