Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարություն»-ը և «Ժողորդավարական կուսակցություն»-ը, Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, հայտնում է «Արցախպրեսը»։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։
Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր անվտանգության խորհրդի քարտողար Սամվել Շահրամանյանին։
Ըստ Արցախի Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ: