Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։ «Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների», - ասվում է դեսպանի խոսքում։