22.04.2025
Անկարան Երևանին հայտնել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին. ԱԳՆ
06.01.2023
Անկարան Երևանին հայտնել է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին. ԱԳՆ

Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ հաստատելով թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հունվարի 1-ից Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները վերացվել են։ «Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- հավելեց Հունանյանը, գրում է news.am-ը: Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները 2022թ. հուլիսի 1-ին հանդիպմանը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքի վերացման և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման շուրջ: