Եվրասիական տնտեսական միությունում սահմանել են արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության աղբյուրներն ու մեխանիզմները։Այդ կարևոր որոշումն ընդունվել է Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հոկտեմբերի 20-21-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գոյության 10 տարիների ընթացքում առաջին անգամ համաձայնեցված մոտեցումներ են մշակվել Եվրասիական տնտեսական միության լրացուցիչ ձևավորված բյուջետային միջոցների հաշվին արդյունաբերական կոոպերացիայի արտոնյալ ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի վերաբերյալ։ Առավել հեռանկարային, բազմակողմ նախագծերն այս գործիքի շնորհիվ ֆինանսական աջակցություն կստանան՝ ԵԱՏՄ միջազգային և ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով։