Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր կազմ նոր երկրներ ընդունելու հարց չի քննարկում, դաշինքի ընդլայնմանն ուղղված քայլերը պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ոչ, այս հարցը հիմա չի քննարկվում, և պետք չէ դրան պարզունակ մոտենալ, պետք չէ քանակի հետևից ընկնել»,- ասել է Զասը։ Կազմակերպության ընդլայնմանն ուղղված քայլերը, ընդգծել է նա, պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը և ամրապնդեն ընդհանուր անվտանգությունը։ Նրա խոսքով՝ «պետք է աշխատել ոչ թե քանակի, այլ որակի համար»։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։