23.11.2024
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
prev Նախորդ նորություն

Երևանին ու Բաքվին սպասում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի ու Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։


Նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, որին կնախորդի ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։


Լեբեդևը նշել է, որ երկրների մեծ մասը հաստատել է իրենց մասնակցությունը՝ բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի:


Ինչ վերաբերում է  Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ներկայությանը, Լեբեդևը նշել է, որ Համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, որ այլ երկրները, բացի Ուկրաինայից և Մոլդովայից, հրաժարվում են մասնակցությունից։


«Ինչ վերաբերում է մնացածին, մենք տեղեկություն չունենք, որ որևէ մեկը կհրաժարվի մասնակցությունից: Այն տեղեկատվությունը, որը մենք հիմա ունենք, հուշում է, և մենք հուսով ենք, որ այդպես է՝ երկրների մեծ մասը, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, ներկայացված կլինեն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը: