13.09.2024
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԺ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջ հետ քննարկել է Արցխում տիրող իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:


«Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն աշխատել Հայաստանի տարածքում
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
13.09.2024
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան