Հայաստանի իշխանություններն, ըստ էության, ընդունել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ «Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Բաքուն շահագրգռված չէ Ղարաբաղում էթնիկ «զտումներ» կազմակերպելու մեջ։