23.11.2024
Հայաստանն ունի քաղաքական կամք՝ գնալու խաղաղության ճանապարհով. Հակոբ Արշակյան
prev Նախորդ նորություն

Բաքուն շարունակում է մեղադրել Երևանին խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար

Պաշտոնական Բաքուն կրկին մեղադրել է Երևանին այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձգելու մեջ։


«Հայաստանը հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։


Նրա խոսքով՝ ավելի քան երկու ամիս առաջ Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է ուղարկել խաղաղության պայմանագրի հինգերորդ՝ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, սակայն պատասխան դեռ չի ստացվել։


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարեց, որ որոշակի ժամանակ է, որ Հայաստանը ստացել է և հիմա մեր հերթն է մեր հերթական պատասխանը տալու։


"Պետք է ասեմ, որ եթե նաև ստանանք Ադրբեջանի ղեկավարի համաձայնությունը, այսինքն, հաստատում առաջիկա հանդիպումների մասին՝ երկու ղեկավարների հանդիպումը, անշուշտ, էլի մի քայլ պետք է որ մեզ բերի դեպի խաղաղություն։ Նաև խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով, կրկին, ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել",- ասել էր Միրզոյանը։