Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հունան Հայրումյանն ավելի վաղ ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Նշենք, որ Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: