25.11.2024
Բելառուսը հույս ունի, որ Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ի անդամ լինելով, չենք կարողանում ՀԱՊԿ-ից անհրաժեշտ աջակցություն ստանալ. Փաշինյան

Մենք, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, չենք կարողանում ՀԱՊԿ-ից մեզ անհրաժեշտ քաղաքական աջակցությունը և սպառազինությունը ստանալ, մյուս կողմից այլ տեղերից աջակցություն ստանալու և համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելը անհաղթահարելի արգելք է:


Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:


«Մենք պետք է մեր շահերից ելնող որոշումներ կայացնենք», - ասել է վարչապետը` նկատելով, որ Հայաստանը ցանկանում է մինչև վերջին հնարավորությունը օգտագործել «ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար»:


«Եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը... մեր հանրությունը մեզ հարցնելու է՝ իբր ինչու եք մնացել կազմակերպությունում», - ասել է նա։


Վարչապետ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ 2018-2019 թվականներին փորձել են դիվերսիֆիկացնել սպառազինությունների մատակարարումը, սակայն բախվել են ՀԱՊԿ-ում անդամակցության արգելքին:


«Քննարկումը տեւել է շատ կարճ, րոպեներ: Մեզ ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, մենք չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ մտնել: Այս առումով, եւ այն, որ մենք որոշակի մեր դիրքորոշումներում թափանցիկ ենք, մեզ հնարավորություն է տվել, որ այդ խոսակցությունը շատ արագ փակվի, այլ ինչ-որ հեռանկարներ կարողանանք քննարկել», - ասել է նա: