Սոթքի և Կութի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի ինտենսիվության նվազումը, Ժամը 22:00-ի դրությամբ, պահպանվում է: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: