25.11.2024
Բաքուն պատրաստ է շարունակել ջանքերը խաղաղության հասնելու համար. Ասադով
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը առանձնահատուկ կարևորում է ԱՊՀ-ում համագործակցության զարգացումը. Միշուստին

Ռուսաստանը առանձնահատուկ կարևորում է ԱՊՀ-ում համագործակցության զարգացումը և իր ապագա նախագահության գլխավոր խնդիրը տեսնում է ուժերի միավորումն ու միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։


«Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Անկախ Պետությունների Համագործակցությունում փոխգործակցության զարգացմանը: Սա եզակի և պահանջված հարթակ է բազմակողմ համագործակցության կարևոր հարցերի քննարկման համար՝ ի շահ քաղաքացիների», - ասել է Միշուստինը: