Բաքուն պատրաստ է շարունակել ջանքերը խաղաղության հասնելու համար. Ասադով
Ադրբեջանը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ Բաքուն չափազանց կարեւոր է համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։
«Այս պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս ներշնչել մեր տարածաշրջանի բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին Երեւանը Բաքվին է հանձնել երկու դիվերսանտի՝ 32 հայ ռազմագերիների դիմաց։ Նրանցից մեկը ՀՀ-ում նույն օրերին դատապարտվել էր ցմահ ազատազրկման սպանության համար: