20.04.2025
Ռուսաստանը առանձնահատուկ կարևորում է ԱՊՀ-ում համագործակցության զարգացումը. Միշուստին
prev Նախորդ նորություն

Ստորագրվել է ԱՊՀ երկրների մշակութային և հումանիտար համագործակցության մասին հայտարարություն

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նրա խոսքով, մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարների մասին հայտարարությունը միտված է միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը, կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը, մեր ազգային լեզուների զարգացմանը:


Օվերչուկը նշել է, որ հայտարարությունն ունի առանձին մաս, որը վերաբերում է մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը։ «Կլինեն շրջագայություններ, կինոփառատոներ, ցուցահանդեսներ՝ տարբեր մշակութային միջոցառումներ, որոնք կշարունակեն մերձեցնել մեր երկրներին և ժողովուրդներին»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Ռուսթավիում բացվեց Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար