24.11.2024
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Ամիրաբդոլլահյանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում։


Նախարարները ստուգել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։


Նշենք, որ նույն օրը Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։