20.04.2025
Հայաստանը բարձրացրել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ՀՀ-ին է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը

Ադրբեջանը Հայաստանին ուղարկել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:


«Առաջարկների փաթեթը, որի վրա աշխատել ենք մեկ ամսվա ընթացքում, փոխանցվել է Հայաստանին», - «Ազտվ» պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բայրամովը:


Ըստ նրա, Հայաստանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է: Նա նշել է, որ ակնկալում է կողմերի հանդիպումներ 2024 թվականին:


Բայրամովը շեշտել է, որ վերջերս Բաքուն դրական ազդակներ է ստացել Երեւանից, բայց Հայաստանից խաղաղության գործընթացի մասով սպասում են իրական գործողությունների:


«Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղ գործընթացին: Բայց մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը 100% լուծում չէ բոլոր հարցերի համար: Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է», - ավելացրել է նախարարը:

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար