12.10.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի ջրերի մի մասը

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի ջրերի մի մասը, որը պատկանում է Իրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մուհամմեդ Ջավանբախտը, փոխանցում է Mehr-ը։


Իրան-Թուրքիա համագործակցության կոմիտեի երկրորդ նիստում իրանական պատվիրակությունը գլխավորող Ջավանբախտը նշել է, որ Անկարան Իրանին հավաստիացրել է, որ Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը որևէ սահմանափակում չի ստեղծի Իրանի ջրային ռեսուրսների համար։


Նա ասել է, որ թուրք պաշտոնյաներն ընդգծել են, որ ամբարտակները հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու համար են, և Իրանը երաշտի ժամանակ կկարողանա օգտագործել գետի իր բաժինները։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ