23.11.2024
Հայկ Մարությանը վերցրել է իր մանդատը և կմասնակցի ավագանու նիստերին
prev Նախորդ նորություն

Եթե խաղաղապահներն Արցախից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն Հայաստանից կախված չէ։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


Պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ խաղաղապահները պետք է մնան Արցախում, Փաինյանն ասել է «Լեռնային Ղարաբաղում նրանց մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, Լեռնային Ղարաբաղում մնալ-չմնալու հետ կապված, ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»։


Հարցին, թե կարո՞ղ են արդյոք ՌԴ խաղաղապահները գալ Հայաստան ու մնալ, վարչապետը պատասխանեց, որ դրա մեջ տրամաբանություն չի տեսնում, որովհետև նրանք Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն են:


«Եթե նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց, այդ պարագայում նրանք Ադրբեջանո՞վ կգնան Ռուսաստան, թե՞ Հայաստանով: Չեմ կարծում, թե սկզբունքային հարց է, բայց Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա և չի կարող լինել»,-եզրափակեց վարչապետը։