23.11.2024
Երևանն ու Վաշինգտոնը քննարկել են Արցախից փախստականների միջազգային պաշտպանության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայկ Մարությանը վերցրել է իր մանդատը և կմասնակցի ավագանու նիստերին

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանը վերցրել է իր մանդատը և պատրաստվում է աշխատել որպես ընդդիմադիր խմբակցության ադամ։ Այս մասին հայտնում է Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը։


Մարությանն այժմ ակտիվորեն մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա նիստերին և ընդդիմության հետ միասին աշխատելու է իր օրակարգով, գրում է news.am-ը։


Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու վերաբերյալ Կարապետյանն ընդգծեց, որ այս որոշումը սպասելի էր. «Սկզբում ընդդիմությունը դիտարկում էր Միացյալ ընդդիմադիր դաշինքի թեկնածուին սատարելու հնարավորությունը, սակայն հետո տարաձայնություններ առաջացան, և Մարությանն առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել։ Սա հանգեցրեց նրան, որ «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայնը» սատարեցին իշխող կուսակցության թեկնածուին»:


«Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը նույնպես հայտարարել է, որ իրավիճակը կանխատեսելի էր, սակայն դաշինքի անդամները Երեւանի ավագանու նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռ չեն քննարկվել։


Հոկտեմբերի 10-ին կայացած ընտրություններից հետո Տիգրան Ավինյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ Երեւանի 14-րդ քաղաքապետը։