23.11.2024
Միրզոյանն ու Քլեվերլիը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի նոր պայմաններին

Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի նոր պայմաններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Փոխվել են այն պայմանները, որոնց առկայությամբ 2020 թվականին ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը հարմարվելու է (նոր պայմանններին. խմբ)»,- ասել է նա, գրում է Sputnik-ը։


Զախարովան ընդգծել է, որ այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, իրավիճակը տարածաշրջանում փոխվեց։