Ալիևի ցեղասպան ռեժիմը սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Բեգլարյան
Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Սրա՞նք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ:
Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նշենք, որ այս պահերին ադրբեջանական զինուժը զանգվածային հրետակոծություն է իրականացնում Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանը սա անվանել է «հակահաբեկչական գործողություն» և հայտարարել, որ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը տեղեկացված են ձեռնարկված միջոցառումների մասին»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպում էր ունեցել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում նրանք մի շարք մեղադրանքներ էին առաջադրել Հայաստանին։
Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվի կողմից օգտագործվող թեզերն անվանել է Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում, ինչը մենք այսօր տեսնում ենք։