14.12.2024
Ղարաբաղում տեղի ունեցածը դե յուրե Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին. Պեսկով
prev Նախորդ նորություն

Մոսկվան սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության. Պեսկով

Մոսկվան սպասում է համաձայնության Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։


Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մենք սպասում ենք համաձայնության նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների վերաբերյալ։ Հենց այս խոսակցությունը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։