20.04.2025
Ադրբեջանական կողմից արձանագրվել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր. ՌԴ խաղաղապահներ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում տեղի ունեցածը դե յուրե Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ խոսքը դե յուրե Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է, փոխանցում է РИА Новости-ն։


Լրագրողները Պեսկովին հարցրել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, ով Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։


«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո: Դե յուրե հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին իր տարածքում, հետևաբար՝ նման մեղադրանքները մեր դեմ բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։

Մոսկվան սպասում է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնության. Պեսկով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար