3.07.2025
ԵՄ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղ կվերսկսվեն մարդասիրական մատակարարումները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ընդգծում է դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորությունը. Միլլեր

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:


«Ինչպես երեկ ասացի, պետքարտուղարն անձամբ է ներգրավված գործընթացում, միայն վերջին շաբաթվա ընթացքում նա բազմաթիվ զանգեր է արել: Մենք նշել ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում հումանիտար բեռների առաջին խմբաքանակն Աղդամի երթուղով մատակարարվել է ԼՂ, այդ պատճառով մենք կրկնում ենք մեր կոչը` դեպի ԼՂ երկու միջանցքների բացման կարևորության մասին որպես կարճաժամկետ խնդիր, և որպես երկարաժամկետ հարց` երկու երկրի միջև վերջնական համաձայնության ձեռքբերումը»,- ասել է նա:


 


 

Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով