Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի բռնությունն ԼՂ-ում
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտերը, և Ադրբեջանին դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունը դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։
«Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու տեղի բնակչության զանգվածային արտագաղթը։ Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ մթնոլորտ ստեղծվի խաղաղության և կարգավորման բանակցությունների համար։
Բոլոր կողմերի կողմից պետք է լինի անկեղծ հանձնառություն՝ աշխատելու բանակցային արդյունքի հասնելու ուղղությամբ: ԵՄ-ն շարունակում է լիարժեքորեն ներգրավված լինել երկխոսությանն աջակցելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։