Ռուսաստանցի լուսանկարիչ և բլոգեր Վլադիմիր Կեզլինգի անունը հանվել է Ադրբեջանի «սև ցուցակից»: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին: Աղբյուրի համաձայն, լուսանկարիչը նամակով դիմել է Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն և խնդրել հանել իր անունը «անցանկալի անձանց ցուցակից, որոնք ապօրինի այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածք». Ըստ ԱՊԱ-ի՝ Կեզլինգը նամակում ներողություն է խնդրում Ադրբեջանի իշխանություններից: