23.07.2025
Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության նոր ձևաչափ են ստեղծում
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների

Ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրը մեծ քանակությամբ զենքեր է կուտակել, իսկ միջազգային միջնորնդերը ոչինչ չեն կարողանում ձեռնարկել։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Թարլան Էյվազովը։


Ըստ նրա, հայկական կողմը հետ չի կանգնում իր ամբիցիաներից։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների`եթե պատից կախված է հրացանը, ապա այն անպայման կրակելու է։ Այս առումով ԱՄՆ–ի հետախուզության պետ Դենիել Քոութսը իրավացի է»,– նշել է նա։

Հիշեցնենք, ԱՄՆ–ի հետախուզության պետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է պատերազմի հանգեցնել ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև։

Ինչպե՞ս պայքարել նոր սպառնալիքների դեմ. Սերժ Սարգյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին