25.11.2024
Բաքուն նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Մայիլյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան համագործակցության նոր ձևաչափ են ստեղծում

Ադրբեջանը, Թուրքիան և Ուկրաինան մարտի 6–ին Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը։

Ըստ նրա, կոնսուլտացիաները կապված են Ադրբեջան–Թուրքիա–Ուկրաինա եռակողմ նոր ֆորմատի ստեղծման հետ։
Նա նշել է, որ քննարկվելու են տնտեսական, էներգետիկ, քաղաքական հարաբերությունները։

Դեսպանը հավելել է, որ կողմերը քննարկելու են Կասպից ու Սև ծովերի միջև բեռնափոխադրումների ու էներգետիկ համագործակցության հարցերը։