Ադրբեջանի տնտեսությունը կախված է նավթի գներից։ Եթե երկիրը 12 տարվա նավթային բումի ժամանակ կարողանար պայմաններ ստեղծել ոչ նավթային ոլորտի զարգացման համար, ապա իրավիճակը երկրում այլ կլիներ։ Սակայն Ադրբեջանի տնտեսության աճի տեմպերն ու ներդրումները կրճատվել են։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը։Նա նշել է, որ իրականացվել են Շահդենիզ–2 նախագիծը, ԹԱՆԱՓ գազամուղն ու Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։Ըստ նրա, նավթի գների անկման ժամանակ կային սպասելիքներ, որ Ադբեջանը կգնա երկրի տնտեսության լուրջ բարեփոխումների, սակայն դա տեղի չունեցավ։