25.11.2024
Վրացի փորձագետ.Անդրկովկասում պետք է հաշվի առնել ՌԴ–ի շահերը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իսրայելը բացառում են կրկնակի հարկումը

Կառավարությունը հավանություն տվեց 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված Հայաստանի և Իսրայելի Պետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: 


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Օրերս Սահմանադրական դատարանն արդեն իսկ համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: 


«Այս պահի դրությամբ նման համաձայնագիր ունենք 46 երկրի հետ: Եվս երեք երկրի՝  Ղրղզստանի, Սեյշելյան կղզիների և Ուզբեկստանի հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր: Մինչ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, ևս չորս երկրների հետ կավարտվեն բանակցությունները և կպատրաստվեն ստորագրման»,- ասաց Արամյանը:


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,1%-ը: