25.11.2024
Հայաստանն ու Իսրայելը բացառում են կրկնակի հարկումը
prev Նախորդ նորություն

Դիմակայություն, արցունքաբեր գազ․ Կոսովոյի խորհրդարանն ընդունել է սկանդալային որոշում

Կոսովոյի խորհրդարանում տեւական պայքարից հետո հաջողվել է հաստատել սահմանագծի մասին համաձայնագիրը Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ։


Կոսովոյի խորհրդարանում լուրջ դիմադրություն էր ընթանում այս հարցի վերաբերյալ։ Մարտի 22-ին ամբողջ օրվա ընթացքում դա անել չէր հաջողվում, քանի որ ընդդիմությունը ամեն կերպ փորձում էր խաթարել քվեարկությունը։


Ընդդիմադիրներն անգամ արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի նիստերի դահլիճում, նիստն ընհատվել է չորս անգամ։


Այնուամենյանիվ, խորհրդարանի նախագահը պնդել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի, եւ, ի վերջո, համաձայնագիրը մեծամասնության ձայներով ընդունվել է։


Նշվում է, որ արցունքաբեր գազը կիրառել են «Ինքնորոշում» ձախակողմյան կուսակցության պատգամավորներն այն ժամանակ, երբ խորհրդարանի խոսնակը կոչ էր անում օրենսդիրներին մասնակցել քվեարկությանը պայմանագրի վավերացման համար։


Պայմանագրի վավերացման համար անհրաժեշտ էր 120 պատգամավորից 80-ին կողմ ձայները։


Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը դատապարտել են Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում արցունքաբեր գազի կիրառումը։


Նշենք, որ Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ սահմանային հարցերի լուծումը Կոսովոյի ու Եվրամիութան միջեւ առանց վիզային ռեժիմի բանակցությունների պայամններից մեկն էր։


Այս տարվա փետրվարին ներկայացվել էր բալկանյան երկրների վերաբերյալ Եվրամիության նոր ռազմավարությունը։


Համաձայն փաստաթղթի՝ Սերբիան ու Չերնոգորիան կարող են դառնալ ԵՄ անդամ մինչեւ 2025 թ․-ը, եթե Սերբիան ու Կոսովոն կնքեն հարաբերությունների կարգավորման իրավականորեն պարտադիր պայամանգիր։