22.04.2025
Դիմակայություն, արցունքաբեր գազ․ Կոսովոյի խորհրդարանն ընդունել է սկանդալային որոշում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանը դեմ է ղարաբաղյան հարցում արևմտյան երկրների ներգրավմանը

Անցած տարվա ընթացքում Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում ոչ մի արմատական փոփոխություն չի գրանցվել։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նիկիտա Սմագինը։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակելու են զարգանալ` ակտիվանում է նաև Թեհրան–Մոսկվա–Բաքու ֆորմատով համագործակցությունը, այդ թվում Հյուսիս–Հարավ միջանցքի շրջանակներում։

Ըստ նրա, ադրբեջանա–իրանական հարաբերություններում կենտրոնականը տրանսպորտային համագործակցությունն է։
Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում նա նշել է, որ Իրանը միշտ էլ կողմ է եղել ղարաբաղյան հակամարտության կողմերի հաշտեցմանը։

Նրա խոսքով, Իրանը թույլ չի տա արտատարածաշրջանային խաղաղապահներ տեղակայմանը հակամարտության գոտում։ Խոսքն առաջին հերթին արևմտյան խաղաղապահների մասին է։

Նա հավելել է, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում թեժ կետերի առաջացմանն ու ղարաբաղյան հարցում արևմտյան երկրների ներգրավմանը։

Երևանը ռուսաստանցիների՝ երեխաների հետ ուղևորությունների ԱՊՀ երկրների առաջին 3-յակում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան