25.11.2024
«Հյուսիս–Հարավ»–ը կնպաստի Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների աճին
prev Նախորդ նորություն

Վրացի փորձագետ.Անդրկովկասում պետք է հաշվի առնել ՌԴ–ի շահերը

Ինչքան էլ պնդեն վրացի քաղաքական առաջնորդները, թե նրանք ցանկանում են ՆԱՏՕ, Դաշինքի անդամ երկրները անընդհատ նշում են, որ ո’չ Վրաստանը, ո’չ Ուկրաինան կանգնած չեն ՆԱՏՕ–ին անդամակցելու ճանապարհին։ Նրանց հռետորաբանությունը կայանում է նրանում, որ պետք է պաշտպանել մարդու իրավունքներն ու կառուցել ժողովրդավարություն։ Սակայն դա պետք է անել առանց որևէ ՆԱՏՕ–ի։ Այդ մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Նանա Դևդարիանին։

Անդրադառնալով ռուս–վրացական հարաբերություններին նա դրական է գնահատել Կարասին–Աբաշիձե ֆորմատը`այդ ֆորմատում առկա տնտեսական, աևտրային ու հումանիտար հարցերը լուծվել են։

Ըստ նրա, պետք է գիտակցել, որ Վրաստանն ունի իր ազգային շահերն ու դրանք պետք է հաշվի առնել, սակայն Անդրկովկասում պետք է հաշվի առնել նաև ՌԴ–ի շահերը։