23.04.2025
Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր է մշակում, որոնք նման են իսրայելականին
prev Նախորդ նորություն

«Հյուսիս–Հարավ»–ը կնպաստի Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների աճին

«Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը զգալի ներդրում կբերի Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների համար։ Այդ մասին հայտնել է Սև ծովի առևտրի ու զարգացման բանկը։

Նշվում է, որ «Հյուսիս–Հարավ»–ը տարածաշրջանային նախագիծ է, որին ներգրավված են Սև ծովի առևտրի ու զարգացման բանկի մի քանի անդամ–երկիր։ Այդ նախագիծը մեծ տարանցիկ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի համար, այլ նաև կնպաստի ադրբեջանական արտահանման աճին։

«Հյուսիս–Հարավ»–ն անցնելու է Իրանի, Ադրբեջանի, ՌԴ–ի տարածքով`միավորելով Եվրոպան Հնդկաստանի հետ։

Վրացի փորձագետ.Անդրկովկասում պետք է հաշվի առնել ՌԴ–ի շահերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան