Իրանի մաքսային ու տարանցման վարչության վերահկսման գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ իրանական 1396 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում, երկրի տարածքով ապրանքների տարանցման ծավալները 13 տոկոսանոց աճ են ունեցել»: Հոսեյն Սալարին ասել է, որ «իրանական ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին մաքսային վարչության կողմից ավելի քան հարյուր երկրի ապրանքների տարանցումը կատարվել է սմարթ էլեկտրոնային սարքերի միջոցով»:Դրական որակելով ապրանքների տարանցման ծավալների ավելացումը, Սալարին ասել է. «Արտասահմանյան տարանցման ծավալները կազմել են 8,267,953 տոննա ՝ արձանագրելով 13 տոկոսանոց աճ: Արտասահմանյան տարանցման մեծացումը խթանելու է Իրանի ցամաքային ու ծովային տրանսպորտի զարգացմանը»:Հոսեյն Սալարիի հավաստմամբ՝ վերահսկման բաժնում ևս Իրանը հաջող աշխատանք է կատարել ՝ սահմաններում կիրառելով GPS և X-RAY տարբեր ծրագրեր: