ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում»,- ասել է ԵԱՀԿ նախագահը: Ալֆանոն նշել է, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարությունների վերաբերյալ, և այդ հարցերը կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում: «Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: