29.11.2024
Փորձագետ. Վրաստանը պետք է համբերություն ցուցաբերի ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մեծացել է մի սերունդ, որը երբեք խաղաղություն չի տեսել եւ չի հավատում դրան. դեսպան

Վերջին երկու տարում Հայաստանում քիչ մարդկանց եմ հանդիպել, որ հավատում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին:


Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 15-ին կազմակերպած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:


Նրա խոսքով, Հայաստանում այժմ մեծացել է մի սերունդ, որ երբեք խաղաղություն չի տեսել, եւ սա ցուցիչ է: «Սա բարդ համակարտություն է, այն պետք չէ թերագնահատել, կան խոչընդոտներ եւ մարտահրավերներ: Բայց կարեւոր է, որ լինի բանավեճ եւ դիալոգ: Մենք միանշական աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ», - ասաց դեսպանը:


Այնուամենյանիվ նրա խոսքով, այժմ կարրեւոր է, որ լինի քննարկում հակամարտությա կողմի երկրի քաղաքացիների, փորձագետների եւ որոշում կայացնողների միջեւ խաղաղղության օգուտների մասին:


«Մարդիկ պետք է իմանան խաղաղության օգուտների մասին», - եզրափակեց նա: