23.04.2025
ՀՀ-ում մեծացել է մի սերունդ, որը երբեք խաղաղություն չի տեսել եւ չի հավատում դրան. դեսպան
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Թուրքիան և ՌԴ-ն որոշ տարաձայնություններ ունեն

Թուրքիան և Ռուսաստանը որոշ տարաձայնություններ ունեն, սակայն դա նորմալ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ Մոսկվան և Անկարան շարունակում են երկխոսությունը, որում շահագրգռված են երկու կողմերը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ Սևծովյան և այլ տարածաշրջաններում: Սակայն, մենք, հնարավոր է, որոշ հակասություններ ունենք հայացքներում, սակայն, դա միանգամայն նորմալ գործընթաց է: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք երկխոսությունը և շահագրգռված ենք դրանում: Այսօրվա հանդիպումը թույլ տվեց քննարկել բոլոր այդ հարցերը»,- ասել է թուրք նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը կարևորել է գործակցության շարունակումն ահաբեկչությանը հակազդելու գործում և հավելել է, որ գործադրված ջանքերի շնորհիվ սիրիական կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ են նկատվում:

ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում կրակոցներ են հնչել. կան բերման ենթարկվածներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան