23.04.2025
ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում կրակոցներ են հնչել. կան բերման ենթարկվածներ
prev Նախորդ նորություն

ԵՄ. Ադրբեջանը` Եվրոպան Ասիային կապող առևտրային միջանցքի կարևոր բաղադրիչ

Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպան Կենտրոնական Ասիային ու Չինաստանին կապող առևտրային միջանցքի կարևոր բաղադրիչը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Կեստուտիս Յանկասուսկասը։

Նա նշել է, որ ԵՄ–ն ընդլայնում է տարածաշրջանի հետ կապերը ծովով, երկաթգծային, ավտոմայրուղային ճանապարհնեով, օդով և այլն։

Ըստ նրա, իրենք զարգացնում են կապերն Ադրբեջանի հետ, որպեսի Մետաքսի ճանապարհի բոլոր երկրների հետ սկսեն գործել մեկ մեխանիզմի պես։

Նախորդ տարի Ադրբեջանի ու ԵՄ–ի առևտրաշրջանառությունը կազմել է 9,4 միլիարդ դոլար, ինչը 52,35 տոկոսով ավել է 2016թ.–ի համեմատությամբ։

Ալիև. TANAP–ը նոր հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի ու Թուրքիայի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար